▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամոթ է, ամոթ». Արամ Մանուկյանը ` ԿԳ փոխնախարարին.168.am

 

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ պատգամավորները ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանից հետաքրքրվեցին, թե այս տարի քանի՞ դպրոցական է դպրոց և քանի ուսանող է բուհ ընդունվել: «Աշակերտների հաշվառումը տարեկան 2 անգամ է կատարվում՝ սեպտեմբերին և ակադեմիական տարվա ավարտի ժամանակ: Մոտավորապես՝ 300-400 հազար»,- պատասխանեց Մ.Մկրտչյանը: «100 հազար պլյուս-մինուս եք ասո՞ւմ»,- զարմացավ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Փոխնախարարն արդարացավ, թե տվյալները միանգամից իրենք չեն ստանում, մարզայինները պետք է ամփոփվեն: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը պահանջեց ներկայացնել ոչ միայն այս երկու թվերը՝ դպոցականների և ուսանողների, այլև տեղեկանք, թե ԿԳՆ-ն ի՞նչ է արել ՎՊ բացահայտումների գծով: «Դա պետք չէ վերագրել ինձ: Նախարարությունը պետք է որ ամփոփած լինի: Ես չգիտեմ: Կարող եմ մեկ շաբաթում ճշտել, տեղեկանքը ներկայացնել»,- ասաց Մ.Մկրտչյանը: «Ո՛չ Դուք գիտեք, ո՛չ նախարարը գիտի, ամոթ է, ամոթ: Քնած ժամանակ 15 րոպեն մեկ այդ թիվը պետք է իմանաք»,- ամոթանք տվեց Ա.Մանուկյանը: «Ամոթը ընդունեցի»,- չընդդիմացավ փոխնախարարը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/09/24/409200.html 
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

168.am-ի փոխանցմամբ՝ այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ պատգամավորները ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանից հետաքրքրվել է, թե այս տարի քանի՞ դպրոցական է դպրոց և քանի ուսանող է բուհ ընդունվել: «Աշակերտների հաշվառումը տարեկան 2 անգամ է կատարվում՝ սեպտեմբերին և ակադեմիական տարվա ավարտի ժամանակ: Մոտավորապես՝ 300-400 հազար»,- պատասխանել է Մ.Մկրտչյանը:

«100 հազար պլյուս-մինուս եք ասո՞ւմ»,- զարմացավ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Փոխնախարարն արդարացել է, թե տվյալները միանգամից իրենք չեն ստանում, մարզայինները պետք է ամփոփվեն: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը պահանջել է ներկայացնել ոչ միայն այս երկու թվերը՝ դպոցականների և ուսանողների, այլև տեղեկանք, թե ԿԳՆ-ն ի՞նչ է արել ՎՊ բացահայտումների գծով: «Դա պետք չէ վերագրել ինձ: Նախարարությունը պետք է որ ամփոփած լինի: Ես չգիտեմ: Կարող եմ մեկ շաբաթում ճշտել, տեղեկանքը ներկայացնել»,- ասել է Մ.Մկրտչյանը: «Ո՛չ Դուք գիտեք, ո՛չ նախարարը գիտի, ամոթ է, ամոթ: Քնած ժամանակ 15 րոպեն մեկ այդ թիվը պետք է իմանաք»,- ամոթանք է տվել Ա.Մանուկյանը: «Ամոթը ընդունեցի»,- չի ընդդիմացել փոխնախարարը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее