«Ամբողջ աշխարհը գնում է խմիչքի և ծխախոտի գովազդի քչացմանը, խմիչքի և ծխախոտի դեմ լայնածավալ պայքարի և երեխաներին զերծ պահելու խմիչքի և ծխախոտի գովազդից: Սա և՛ առողջապահության, և՛ անվտանգության խնդիր է»,- այսօր ԱԺ նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ու «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Ամոթ է, հազիվ մի քիչ առաջ էինք գնացել, ինչո՞ւ եք նման բաներին տուրք տալիս: Մի՛քվեարկեք, մի՛ խեղճացեք»,-ասաց Ա.Մանուկյանը՝ հավելելով, որ արտահայտում է նաև «Դաշնակցության», «Ժառանգության» կարծիքը, որոնք դեմ են քվեարկել: Նրա խոսքով դեմ է նաև ԲՀԿ-ն:
ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ նշեց, որ իհարկե, լրատվամիջոցների համար հարկավոր է ստեղծել հնարավորություններ, որպեսզի նրանք լուծեն ֆինանսական խնդիրները:
Բայց, այստեղ կա առողջապահական, էսթետիկ խնդիր: «Հարային շահը պետք է գերազանցի այլ շահերին»,-ասաց պատգամավորը:
Նշենք, որ նախատեսվում է հեռուստառադիոընկերությունների կողմից թունդ ալկոհոլային խմիչքների (բացառությամբ՝ կոնյակի), ծխախոտի և ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, մանկապատանեկան հեռուստառադիոհաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը, ինչպես նաև ՀՀ-ում արտադրվող ֆիլմերի և պատրաստվող հեռուստահաղորդումների ՀՀ տարածքում հեռարձակման ժամանակ ծխախոտի օգտագործման ընթացքի ցուցադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հեռարձակվող հեռուստահաղորդումներում օգտագործվում են մինչև 2014թ. հունվարի 1-ը նկարահանված կադրեր`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Փոփոխություն ևս տեղի է ունեցել. 06:00-ից մինչև 22:00 ցուցադրման արգելանքը փոխարինվել է 06:00-ից մինչև 22:30-ը: Նախատեսվում է թույլատրել, որ ամսագրերում և տպագիր մամուլում ևս այդ գովազդը տեղադրվի:
«Ամբողջ աշխարհը գնում է խմիչքի և ծխախոտի գովազդի քչացմանը, խմիչքի և ծխախոտի դեմ լայնածավալ պայքարի և երեխաներին զերծ պահելու խմիչքի և ծխախոտի գովազդից: Սա և՛ առողջապահության, և՛ անվտանգության խնդիր է»,- այսօր ԱԺ նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ու «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Ամոթ է, հազիվ մի քիչ առաջ էինք գնացել, ինչո՞ւ եք նման բաներին տուրք տալիս: Մի՛քվեարկեք, մի՛ խեղճացեք»,-ասաց Ա.Մանուկյանը՝ հավելելով, որ արտահայտում է նաև «Դաշնակցության», «Ժառանգության» կարծիքը, որոնք դեմ են քվեարկել: Նրա խոսքով դեմ է նաև ԲՀԿ-ն:
ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ նշեց, որ, իհարկե, լրատվամիջոցների համար հարկավոր է ստեղծել հնարավորություններ, որպեսզի նրանք լուծեն ֆինանսական խնդիրները:
Բայց, այստեղ կա առողջապահական, էսթետիկ խնդիր: «Հանրային շահը պետք է գերազանցի այլ շահերին»,-ասաց պատգամավորը:
Փոփոխություն ևս տեղի է ունեցել. Հարակից զեկուցող Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ 20 տոկոսից բարձր ալկոհոլ պարունակող ոգելից խմիչքների գովազդի ցուցադրման արգելանքը, որը ժամը 22:00-ից մինչև 06:00-ն էր, փոխարինվել է 22:30-ից մինչև 06:00-ը: Նախատեսվում է թույլատրել, որ ամսագրերում և տպագիր մամուլում ևս այդ գովազդը տեղադրվի:
Անի Կարապետյան