▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնու սեռական օրգանը կտրած կնոջը ցմահ ազատազրկման են դատապարել

50-ամյա Քեթրին Քյուն, ով բնակվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, ցմահ ազատազրկման է դատապարտվել` ամուսնու սեռական օրգանը կտրելու համար: Կինը կարող է միջնորդություն ներկայացնել գործի վերանայման համար միայն 7 տարի անց.տեղեկացնում է CNN-ը:

Պարզվում է, որ 2011թ.-ին, վիճելով ամուսնու հետ, Քյուն,  քնաբեր է  լցնում վերջինի ընթրիքի մեջ, որից հետո կապում է  անկողնուց, իսկ  արթնանալուց հետո դանակով կտրում է նրա սեռական օրգանը:  Հետո շտապ օգնություն է կանչում: Ապրիլի 29-ին Քյուն մեղավոր էր ճանաչվել:

Բանն այն է, որ դատապարտյալի ամուսինը դեպքից 2 ամիս առաջ ամուսնալուծության հայտ է ներկայացրել դատարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее