▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամռան տապին դիմակայելու համար կարևոր է հովանոցի գույնը.Մասնագետ

«Ժամը 12:30-ից մինչև 17:00–ին խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, իսկ տանից դուրս գալուց առաջ անհրաժեշտ է կրել գլխարկ և ունենալ հովանոց»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱՆ պետական հիգենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանությանն բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը` հավելելով, որ  կարևոր է նաև հովանոցի գույնը, քանի որ գույնի ճիշտ ընտրության դեպքում այն կանդրադարձնի արևի ճառագայթները, իսկ այդպիսի գույներ են կարմիրը, կապույտը և սպիտակը: Ինչ վերաբերում է գլխարկներին, ապա մասնագետի հավաստմամբ դրանք պետք է լինեն լայնեզր, փակ:

Լիլիթ Ավետիսյանը խորհուրդ է տվել նաև շատ հեղուկ օգտագործել, ուստի  շոգ օրերին անհրաժեշտ է խմել մինչև 3լ ջուր, այլապես մարդու օրգանները նորմալ կենասգործունեություն չեն կարող ապահովել, ինչն էլ իր հերթին առաջացնում է հոգնածություն, թուլություն և առաջ է գալիս վատ զգացողություն:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее