▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Ֆարմանյանը ՇՊՀ-ում է, աշխատանքային ընթացքի մեջ

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները ջերմ են ընդունել: ՀԺ-ի հետ զրույցում Ֆարմանյանն ասաց, որ իր նկատմամբ որեւէ անվստահություն չի նկատել, հիմք էլ չկա, որ նման բան լինի: 

 

 

«Բոլորն էլ վստահ էին, որ ես այդ խնդիրների հետ բացարձակ առնչություն չեմ ունեցել, եւ չէի էլ կարող առնչություն ունենալ: Ինձ դասաժամեր հատկացված էին, եւ ավելին, առաջին ատյանի դատարանում որոշումը կայացվեց, որ պրոռկտորի պաշտոնից ինձ ապօրինի են հեռացրել: Ես ունեի այն բոլոր հմտությունները եւ կարողությունները, որ կարողանայի նշանակվել առաջարկվող մյուս պաշտոններում: Դրանից բացի, իմ աշխատանքը պահպանված է: Եթե վերաբաշխում է եղել, անվանափոխում է եղել կենտրոնի հետ կապված, դա դեռ չի նշանակում, որ աշխատանքը գոյություն չունի: Եվ այս պահին հարցը քննվում է վերաքննիչ դատարանում: Եվ ես լիահույս եմ, որ պետք է բավարարվի հայցն ամբողջությամբ: Ես հիմա ասում են այն, ինչ իմ փաստաբաններն են նաեւ ասել՝ Ֆարմանյան Անահիտն ընդհանրապես հանցագործ չէ, եւ չի էլ կարող լինել: Ընդամենը, ինչպես իմ փաստաբաններն են ասել, ուղղակի այդ պահին, այդ շրջանում պետք էր ինձ հետ կապված նմանատիպ գործընթաց վեր բարձրացնել»,-ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ Անահիտ Ֆարմանյանի, հարուցված քրեական գործը եւ քրեական գործից հետեւող հետագա գործողությունները բացարձակ կապ չունեն իրականության հետ: Այդ մասին խոստանում է ավելի հանգամանալից խոսել առաջիկա ասուլիսի ժամանակ:

«Ես կարող եմ այսօր շատ պարզ խոսել, բայց քանի որ հետաքննություն է գնում եւ ես շատ իրազեկ չեմ, թե որ մասը կարող եմ բարձրաձայնել, որ մասը՝ ոչ, դրա համար էլ խուսափում եմ ավելի շատ հարցերի պատասխանելուց, բայց վստահ եղեք, որ այստեղ որեւիցե մի խնդիր չկա ինձ հետ կապված: Հենց վերաքննիչի պատասխանը եղավ, ասուլիս եմ անելու, բոլորին հրավիրելու եմ, որ ավելի բաց ու ընդգրկուն խոսեմ»,-ասաց Անահիտ Ֆարմանյանը:

Image result for Սամվել Ֆարմանյան

 

 

 

 

 

 

Խնդիրներն, ըստ Անահիտ Ֆարմանյանի, ծագել էին այն պահից, երբ ինքը միացել էր ՇՊՀ դասախոսներ Գագիկ Համբարյանի եւ Հովհաննես Խորիկյանի սկսած բողոքի ակցիաներին՝ ընդդեմ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև`Եթե մինչ այդ չկալանավորվեմ... Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանի քրոջը կալանավորելու որոշում է կայացվել և հետախուզում հայտարարվել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее