Ընդամենն օրեր առաջ համացանցի հիթեր էին դարձել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մարզվելու ինչպես նաև Լեհաստանի նախագահի ելույթի ժամանակ քնելու տեսանյութերը: Եվ ահա, Օբաման կրկին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, քանի որ Ֆրանսիայում կայացած միջոցառմանը ներկայացել է մաստակը բերանում ու ամբողջ ժամանակ ծամել է այն, ինչն էլ բավական զայրացրել է սոցկայքերի օգտատերերին: Վերջիններս Օբամային անվանել են անամոթ, անկիրթ և վուլգար: Սակայն նախքան քննադատելը նշենք, որ Բարաք Օբաման վերջերս հրաժարվել է ծխելուց և ըստ ասեկոսեների` մաստակ ծամելով փորձում է չվերադառնալ վատ սովորությանը:
Անամոթ, անկիրթ և վուլգար. օգտատերը Օբամային` միջոցառմանը մաստակ ծամելու պատճառով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet