▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձամբ գիտեմ այդպիսի մարդկանց. Էրիկ Գրիգորյանը՝ հատուկ այս կամ այն ծրագրի դեմ ֆինանսավորվող բնապահպանների մասին

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նախարարին հարց է ուղղել.

«Դուք էլ, վարչապետն էլ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ, ասել էիք, որ բնապահպանների ու ակտիվիստների մեջ կան հատուկ այս կամ այն ծրագրի դեմ ֆինանսավորվողներ: Ինչ որ քննություն, հետաքննություն այդ առիթով արվո՞ւմ է։ Հիմքեր ունե՞ք, որպես կառավարություն, դա ապացուցելու ինչու մինչև հիմա չի բացահայտվել»։ Ի պատասխան հարցադրմանը՝ Էրիկ Գրիգորյանը նշել է.

«Կան տարբեր անհատներ, որոնք աշխատում կամ չեն աշխատում կազմակերպությունների հետ: Անձամբ ես գիտեմ որոշակի բնապահպանական կազմակերպություններ, անձինք, որոնք նախարարության նախկինում գործող ծրագրերում են ներգրավված եղել և աշխատել են և որոշակի հանքաարդյունաբերական կազմակերպություններից ֆինանսավորվող կազմակերպություններում են փորձագետներ աշխատել: Հիմա աշխատել որևէ կազմակերպության համար, որը ֆինանսավորվում է հանքաարդյունաբերական կազմակերպությունից, դա իրավաչափ է, թե իրավաչափ չէ, իրենք իրավունք ունեն, թե չունեն, այդտեղ ես որևէ մեկնաբանություն անել չեմ կարող, բայց կարող եմ ասել՝ այո, ես գիտեմ մարդկանց, որոնք աշխատել են ինչ-որ կազմակերպություններում, որոնք ֆինասավորում ստացել են այլ տնտեսվարողներից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее