▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անչափահասների մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 15-ամյա Վրեժ Մ-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Արտաբույնք գյուղի 2-րդ փողոցում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել 42 հասցեի կիսակառույց շինության բետոնե սյանը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, վթարի հետևանքով Վրեժ Մ-ն և ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 15-ամյա Սերյոժա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

«Եղեգնաձոր» բշկական կենտրոնից վիրավորները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և բժիշկների կողմից վթարի վայրում բուժօգնություն ստացած 2 երեխաների ինքնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее