Անցնող տարին շատ հաջող էր «Կարգին հաղորդման» անձնակազմի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը։
«Պարզվում ա, սիրելի պողոսներ, ձեր թեթև ձեռքով էս ժողովուրդն էլ վերջը իրան գտավ պետական ապարատում: Էս անգամ Կարգին Հայկոյի նախկին աշխատողըներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը տեղավորվել են նոր աշխատանքի: Ձեր սիրելի դերասաններն այլևս զբաղվելու են թափառող շներով, իսկ թե դրա արդյունքում քանիսիդ երեխաները, կանայք, կենդանիներն ու տարեցները թափառող սոված շների հարձակման զոհ կդառնան, դեռ կպարզենք:
Այնուամենայնիվ, սիրով շնորհավորում եմ դերասաններին նոր` միգուցե իրենց համար ավելի պատվաբեր ու ճոխ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ապրեք տղերք, բա կարում եք` անում եք, բա հո պողոսները ձեզ իզուր տեղը չե՞ն բերել իշխանության:
Հ.Գ. Մկրտիչ Արզումանյանի կոչումը հետ վերցրեց պետությունը, թե՞ էդ էլ էր էժան շոու հանուն հավանական պաշտոնի»,-գրել է նա։


