▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցուղիներն ազատեք.ԱԺ արտահերթ և աղմկոտ նիստը

Ազգային ժողովի արտահերթ նիստում 70 կողմ, 6 դեմ և 31 ձեռնպահ քվեարկությամբ ԱԺ-ն երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ԱԺ քննարկմանն էր ներկայացրել Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միավորել երկու՝ Տարարծքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները՝ ստեղծելով մեկ նախարարություն, որը կկոչվի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն: Երկրորդ առաջարկով նախատեսվում է կառավարության կազմում ստեղծել նոր նախարարություն, որը կոչվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

Վերջինը ԵՏՄ ինտեգրման խնդիրներով է զբաղվելու, ունենալու է այլ գործառույթներ՝  օրինակ ԵՄ ինտեգրման հարցը և այլն: Քվեարկությունից հետո Ազգային ժողովում սկսեցին քննարկել սահմանամերձ համայքների սոցիալական աջակցության մասին նախագիծը: Եվ, քանի որ դահլիճում աղմուկ էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց. «Անցուղիներն ազատեք, ովքեր դուրս են գնում, մի փոքր էլ հանգիստ»:

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее