▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգելա Մերկելը չի մեկնի Բաքու

Ազերիական կայքերը սարսափահար հաղորդուն են,որ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը ՀՐԱԺԱՐՎԵԼ է մեկնել Բաքու՝ Առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելու,որը տեղի է ունենալու հունիսի 12-ին...Այս մասին տեղեկությունը տարածել է գերմանական Tagesspiegel-ը...

Ըստ պարբերականի,Բաքու հրաժարվել են մեկնել նաև Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դը Մեզյերը,ով պատասխանատու է նաև սպորտի համար և Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը...Ըստ հոդվածագրի՝պատճառը Ադրբեջանում առակա ՄԵԾ թվով քաղբանտարկյալներն են...

Հ.Գ.Մինչև հունիսի 12-ը դեռ ժամանակ կա և հուսով եմ,որ կլինեն ևս «ծանրակշիռ» քաղաքական գործիչներ, որոնք կհրաժարվեն մեկնել Բաքու՝ Ի.Ալիևի «ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴԻՆ» և դրա կապակցությամբ կազմակերպվող ԱՆՎՃԱՐ խրախճանքին մասնակցելու համար...Ի դեպ,տեսնե՞ս Ա.Մերկելի այս «դեմարշից» հետո էլ է պաշտոնական Բաքում Մինսկի խմբի համանախագահների կազմում տեսնում Բեռլինին,որի մասին վերջերս շատ էր խոսում...

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее