▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհանգստացած են Վրաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ընտրովի վերաբերմունքից

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը անհանգստացած է Վրաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ընտրովի վերաբերմունքից

 

2014 թվականի մայիսի 18-22-ը Վրաստան այցելեց ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գծով Գլխավոր կոմիսար Նավի Պիլլեյը: Այցի շրջանակներում կոմիսարը հանդիպեց երկրի նախագահի, վարչապետի, արդարադատության , արտաքին գործերի և ներքին գործերի նախարարների և այլոց հետ: Այցի նպատակն էր քննարկել երկրում մարդու իրավունքների իրավիճակը: Մայիսի 21-ին, Վիրահայոց թեմի իրավական հարցերի բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը տեղեկացրեց կոմիսարին խորհրդային ժամանակաշրջանում կրոնական փոքրամասնություններից բռնագրավված գույքը վերադարձնելու ոլորտում խտրականության մասին: Ի պատասխան տիկին Պիլլեյը նշեց, որ ինքը անհանգստացած է երկրում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ պետական մարմինների ընտրովի վերաբերմունքից և Վրաստանի իշխանություններին կոչ արեց հետամուտ լինել ստանձնած միջազգային պարտականությունների կատարմանը և հարգել սեփական Սահմանադրության հակախտրական դրույթները:

Աղբյուր` ardzagank.ge

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее