Այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հարցաքննվել է ՊՊԾ գնդի այն ժամանակվա հրամանատար, գնդապետ Խաչատուր Ավետիսյանը։
«Մոտեցա գնդին, տեսա, որ ոստիկանական մեքենաներով փակած է, հասկացա, որ զինված հարձակում է եղել եւ այդ մարդիկ ներսում են։ Հետո տեսել եմ Մարտիրոսին՝ զինվորական համազգեստով, զենքը ձեռքին, նա մոտենում էր ոստիկաններին եւ հորդորում միանալ իրենց, բայց երբ զրահամեքենան փորձեց մոտենալ, Մարտիրոսը կրակեց մեքենայի վրա, ինչի հետեւանքով մի քանի հոգի վիրավորվեցին։ Դրանից հետո կրակոցներ եղան ներսից»,–ասել է ՊՊԾ գնդի այն ժամանակվա հրամանատար, գնդապետ Խաչատուր Ավետիսյանը։

Պավլիկ Մանուկյանի հարցին՝ դուք ձեզ տուժած համարո՞ւմ եք, գնդապետը պատասխանել է. «Պավլիկ Մանուկյան, զինվորական ճանապարհ եք անցել, վիրավորում եք բարձրաստիճան սպայի ու թողնում եք ներսում մնա, ու դրանից հետո ինձ հարցնում եք... եթե ձեր մերձավորին, հարազատին սպանեին, դուք ո՞նց կվերաբերվեիք։ Որ սպանած լինեին, երեւի թե սա չլիներ...»։
Այնուհետեւ լեզվակռիվ է սկսվել «Սասնա ծռերի» անդամների եւ Խաչատուր Ավետիսյանի միջեւ։
«Անհասկացողը դու ես... թափթփուկ...»,– մասնավորապես նման խոսքեր էին հնչում միմյանց հասցեին:
Դատական նիստն ընթանում է բավականին լարված մթնոլորտում։


