▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհայտ «ահազանգողը» պանիկա էր առաջացրել Երևանի կենտրոնում

Այսօր, 22.00-ից 22.15-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի կենտրոնում խուճապային վիճակ էր: ԱԻՆ հրշեջ ծառայության վեց մարտական հաշվարկ, շտապ օգնության մեկ մեքենա՝ ազդանշանները միացրած հանկարծակի ժամանել են Արամի 42/1 հասցե: Ինչպես պարզվել է՝ անհայտ քաղաքացին ահազանգել է, թե իբր նշված հասցեում հրդեհ է:

Նշենք, որ նշված հասցեում է գործում Asekose.am-ի խմբագրությունը,որտեղ նշված ժամանակահատվածում աշխատում էին հերթապահ լրագրողները:

Ահազանգը, բնականաբար ու բարեբախտաբար, կեղծ է եղել:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее