▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիլիկիայում կրակոցներով ուղեկցված «ռազբորկայի» բացառիկ տեսանյութ է հրապարակվել

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Գագիկ Շամշյանը հրապարակել է Երևանի Կիլիկիա թաղամասում հունիսի 20-ին տեղի ունեցած կրակոցներով ուղեկցված միջադեպի բացառիկ տեսանյութը։ Կադրերը, ըստ կայքի, ֆիքսվել են Հայաստանում հայտնի երգչուհիներից մեկի տան արտաքին տեսախցիկի միջոցով։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 20-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Սիսվան փողոցում հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով կային վիրավորներ։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել էին ատրճանակից և ինքնաձիգից արձակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, ինչպես նաև կրակոցի հետքեր բնակելի տան դարպասի և կայանված ավտոմեքենայի վրա։

Դեպքի վայր էին ժամանել քրեական, համայնքային և պարեկային ոստիկանության ծառայողները, ինչպես նաև Քննչական կոմիտեի քննիչները։ Իրականացվել են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, մասնակիցներին և օգտագործված հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահներն ունեցել են տվյալներ, որ միջադեպի հետևանքով եղել է չորս վիրավոր։ 

info@asekose.am/095519696
Բլոգ далее