▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհայտ անձինք նախարարության անունից կանչում են օգնություն ստանալու. ահազանգում է սոցապը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Արման Բոշյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

 


 

 

 

 «Վերջին օրերին Սոցիալական ապահովության ծառայություն են այցելում տարբեր կենսաթոշակառուներ՝ հայտնելով, որ միջին տարիքի ռուսախոս երիտասարդ իրենց հրավիրել է Ծառայության վարչական շենք (ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեով)՝ որոշակի օգնություն ստանալու համար, առանձին դեպքերում չհայտնելով հրավիրելու նպատակը, ասում է.



 

 

 

 

 

 

 

 

«Գնացեք Ծառայություն՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ (հանրային ծառայության համարանիշ) և կենսաթոշակառուի վկայական:»
Կենսաթոշակառուները այցելելով Ծառայություն՝ պարզաբանում ստանալուց հետո դժգոհություն են հայտնում:
Սոցիալական ապահովության ծառայությունը մտահոգված է և պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայության կողմից նման նախաձեռնություն չկա:
Խնդրում ենք շահառուներին նման իրավիճակում Ծառայության անունից իրենց բնակարան այցելող անձի նկատմամբ ցուցաբերեն բարձր զգոնություն, անպայման պահանջեն ծառայողական վկայականը, անհրաժեշտության դեպքում դիմեն ԹԵԺ ԳԻԾ 114 ծառայություն:
Միաժամանակ Ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքերի առիթով հաղորդագրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն
»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее