▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհետացած զինծառայողը գտնվել է

Լուսակերտի N  զորամասի ժամկետային զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին, ում փնտրում էին հունիսի 28-ից` գտնվել է:

Ինչպես ASEKOSE.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին Ռազմական ոստիկանությունից, զինծառայողն այսօր, ժամը 10:50-ի սահմաններում ինքնակամ ներկայացել զորամաս` հարազատների ուղեկցությամբ: Եվ, քանի որ լրացել է 3-օրյա ժամկետը, այս գործով կզբաղվի ոչ թե Ռազմական, այլ Քննչական վարչությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее