▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկարան շփվում է Երևանի հետ՝ Ղարաբաղի հարցով. թուրք դեսպանի սենսացիոն հայտարարությունը

«Անկարան շփվում է ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի հետ»,-հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմը:

«Մենք փորձում են մեր մակարդակում կազմակերպել հակամարտող կողմերի միջև երկխոսություն», — ասել է Յարդիմը Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով,  որ պաշտոնական Անկարան կաևոր նշանակություն է տալիս  ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ու պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ամփոփելով Սանկ-Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները, հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կոնկրետ առաջնթաց կա և խոսել էր «տարածքների վերադարձման» անհրաժեշտության մասին:

Asekose.am-ը կփորձի առաջիկայում ներկայացնել ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի այս հայտարարությանը:

ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը կարդացեք այս հղումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее