▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը մասնակցել է մարզադահլիճի բացմանը, որը արդեն բացվել է ապրիլի 26-ին «Չոբան Մելո»-ի կողմից. Հայրապետյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է մարզադահլիճի բացմանը, որը արդեն բացվել է ապրիլի 26-ին «Չոբան Մելո»-ի կողմից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Կամ իշխանական ամնեզիան է խորացել , կամ Էրատո ջոկատի հրամանատարը գովազդի պակաս ունի։

ՀՀ վարչապետի հակասահմանադրական ԺՊ-ի տիկինը քիչ առաջ հրապարակել է լուսանկարներ, որտեղ լայնեզր ժպիտով մասնակցում է այն դպրոցի մարզադահլիճի բացմանը, որն արդեն հանդիսավոր կերպով բացվել է ապրիլի 26-ին «Չոբան Մելո»-ի կողմից։

Ես վստահ եմ, որ դեռ առիթ կլինի կրկին անդրադառնալ այս մարզադահլիճին, որովհետեւ քարոզարշավի ընթացքում  երկրի ԺՊ-ն նույնպես այն հանդիսավոր կերպով կբացի։

Հ. Գ.  Հույս ունեմ, որ մարզպետարանի էջը վարող պատասխանատուն, բնավորության համաձայն, մարզպետարանի էջից այդ հրապարակումը չի հեռացնի»,- գրել է Հայրապետյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее