|
«Հրապարակ»-ը գրում է․ «Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին զինվորներին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով մահացել է զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, իսկ մյուս 5 վիրավոր զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, երկուսի վիճակը դեպքից հետո ծանր է գնահատվել, ունեն կոտրվածքներ։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ վեց զինվորներին, որպես պատիժ, հակագազ են հագցրել և ստիպել են վազել ճանապարհին, և հակագազերն են եղել պատճառը, որ չեն նկատել մոտեցող բեռնատարը: Վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Վարորդը ձերբակալվել է, նրան, ամենայն հավանականությամբ, կկալանավորեն: Գրվել է նաև, որ նա վարորդական վկայական չի ունեցել: Մենք տեղեկացանք, որ վարորդը երեք անչափահաս երեխայի հայր է, նրա կինն այժմ հղի է` սպասում են չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Անհայր մնացած երեխաները, հավանաբար, քիչ էին մեր երկրում, ևս չորսն ավելացան նրանց: Պարզ է, որ աղմուկ հանած ողբերգական դեպքի մեղավորին խիստ պատիժ կտան` երկար ժամանակով մեկուսացնելով հասարակությունից»։ |
Չորս երեխա էլ անհայր մնաց
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


