▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը մեկնաբանում է, թե ինչու է կրթաթոշակ տրվել Լևոն Տեր-Պետրոսյանի թոռանը

 

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մեկնաբանում է, թե ինչու է կրթաթոշակ տրվել ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին:

«Մատենադարանի այսօրվա միջոցառումից հետո շատերի ուշադրությունը առանձնահատուկ գրավել է այն հանգամանքը, որ «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է տվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին։ 

Այս առիթով ուզում եմ նշել, որ անցյալ տարի «Իմ քայլը» հիմնադրամից կրթաթոշակ է ստացել նաև Հրայր Թովմասյանի դուստրը

Անիմաստ է այստեղ որևէ այլ ենթատեքստ փնտրելը։ Կրթաթոշակ տրվում է այն ուսանողներին, ովքեր համապատասխանում են հիմնադրամի սահմանած հստակ չափանիշներին, և հաղթահարում են պրոֆեսիոնալներից կազմված անկախ հանձնաժողովի «քննությունը»։

Լուսանկարում՝ Մերի Թովմասյանը՝ Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի ավարտական միջոցառմանը»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее