▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանն այս գիշեր մեկնել է ԱՄՆ

Այս գիշեր, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նա ԱՄՆ է մեկնել  ժամը 2:50-ին, «Քաթար» ավիաընկերության Երևան-Դոհա-Դոհա-Լոս Անջելես չվերթով:

Mediaportn է գրում ու նշում, որ Աննա Հակոբյանը  եղել է երկու զինված «ախրանիկների» ուղեկցությամբ:

Օրեր առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ Աննա Հակոբյանը դուստրերի հետ մեկնել էր Մոսկվա, որտեղ նաև ճոխ ընթրիքների էր մասնակցել՝ թանկարժեք խմիչքներ վայելելով: Աննա Հակոբյանի՝ Մոսկվա մեկնելու լուրը չէին հերքել նրա ընտանիքի անդամները՝ ասելով, որ դա մասնավոր այց է եղել:

«Ուշագրավ է, որ Հայաստանից մեկնելուց առաջ, կամ որևէ տեղից վերադառնալուց հետո Աննա Հակոբյանը ֆոտոսեսիաներ է կազմակերպում զոհված հերոսների ընտանիքների հետ՝ երկրից իր բացակայությունը քողարկելու համար:

Հիշեցնենք, որ հին նոր տարին Մոսկվայի էլիտար ռեստորաններում տոնելուց, իսկ ժամանացը «Большой театр»-ում վայելելուց հետո Հայաստան վերադառնալուց օրեր անց, նա այցելել էր զոհված ոստիկանի ընտանիքին, իսկ երեկ, ԱՄՆ վոյաժից մեկ օր առաջ՝ զոհված լեյտենանտի ընտանիքին:

Ցավալի է, փատորեն, պատերազմում զոհված տղաների ընտանիքներին Նիկոլ Փաշինյանը որպես «մասովկա» է օգտագործում»,-գրում է տելեգրամյան ալիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее