Telegram-ի Բաղրամյան 26 ալիքը գրում է․
«Հրապարակվել է հայ մասնագետների ցուցակը, ովքեր Հայաստանում զբաղվում են ռուսական քարոզչությամբ։

Anonymous ցանցահենային խումբը հրապարակել է փաստաթղթեր բրիտանական պետական Integrity Initiative նախագծի արխիվից, որտեղ պարունակվում է տեղեկատվություն ռուսական քարոզչությամբ զբաղվող հայ փորձագետների մասին։

Նրանց թվում են․
Հայաստանում Ամերիկյան համալսարանի քաղաքական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, բլոգեր Տիգրան Քոչարյանը, Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը, ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը։

Հրապարակվել է նաև Հայաստանում ռուսական շահերը ներկայացնող մարդկանց ցանկը․
Մարդու իրավունքներ պաշտպան Արման Թաթոյան, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նախկին ռեկտոր Հայկ Քոթանջյան, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյան, Ջորջթաունի համալսարանի նախկին գիտաշխատող Սևակ Սարուխանյան, ով ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի օգնականն է, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյան, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյան, Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյան, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյան, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյան, Հետազոտությունների և վերլուծության եվրասիական ինստիտուտի գործադիր տնօրեն Արմեն Սահակյան»։
Նշվում է, որ ռուսական կողմը շուտով կհրապարակի հայ մասնագետների ցուցակ, ովքեր աշխատում են Արևմուտքի համար։


