▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անպատժելության ու վախի խորհրդանիշ Սուրիկ Խաչատրյանի զինված խումբը տարիներ շարունակ հարձակումներ է գործել

«Անպատժելության ու վախի խորհրդանիշ Սուրիկ Խաչատրյանի ու նրա մասնակցությամբ հանցագործությունների մասին փաստերը բազմիցս են հրապարակվել ԶԼՄ-ում, սակայն քրեաիրավական պատշաճ արձագանք չեն ստացել: 2013 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունը ակնհայտ դարձրեց, որ Սուրիկ Խաչատրյանի զինված խումբը տարիներ շարունակ հարձակումներ է գործել անձանց և կազմակերպությունների վրա, զրկել նրանց՝ սեփականությունից, կյանքից և պատճառել բարոյական, առողջական և գույքային վնասներ: Ավետիք Բուդաղյանի սպանությունն անպատիժ թողնելով և ապօրինի մեղադրելով Արտակ Բուդաղյանին, այսօր ունենք հետևանք: Սույն թվականի մայիս 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծից մարմնական վնասվածք ստացած երիտասարդներ Հարություն և Մուշեղ Զաքարյանները: Ուստի, գնահատում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ մարզպետի պաշտոնում վերանշանակելը՝ որպես անդրկուլիսային հանցավոր պայմանավորվածությունների հետևանք: Գնահատում ենք քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ներգրավվածությամբ տարբեր հանցագործությունների կատարման մեջ՝ հրաձգությունից մինչև սպանություն, հրապարակված փաստերին քրեաիրավական ընթացք չտալը որպես հասարակության և պետականության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսևորում: Հաշվի առնելով, որ կատարված հանցագործությունները չեն արժանացել քրեաիրավական գնահատականի, դատապարտում ենք ՀՀ դատական իշխանության անգործությունը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее