ՈւԵՖԱ-ի կայքը տեղեկացնում է, որ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Եվրո-2016-ում 25-ամյա Գրիզմանը մասնակցել է 7 խաղի՝ դառնալով 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ, արժանացել է նաեւ «Ոսկե խաղակոշիկին»:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթել էր ֆրանսիացիներին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: