▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտունի

«Չկա ավելի տխուր պատմությւոն, քան Հրանուշի եւ նրա երազած տան մասին պատմությունն է:
Ո~վ հայ ժողովուրդ, բա դու մեռած ես, ո~վ տարագիր Սփյուռք, բա դու մեռած ե"ս, որ մինչեւ հիմա տիկին նախարարը տուն չունի:
Տո' լաճ, տնավեր

Ուրեմն`, իր փխրուն սիրտը բացելով լրատվամիջոցներից մեկի առաջ, Հրանուշ Հակոբյանը պատմել է, որ 15 տարի փող է հավաքում, որ իր համար տուն գնի, էն էլ դեռ չի կարողանում իրականացնել մանկության բյուրեղյա երազանքը....
Ճիշտ է, անձրեւի, ձյան ու կարկուտի տակ չի ապրում /չնայած, դա էլ սարսափելի չէ, քանի որ Երեւանը թանգարան է բաց երկնքի տակ/, այլ` հորական տան տաքուկ տանիքի տակ է ապրում, բայց դե իր տունն է ուզում ունենալ: Թեպետ, հորականն էլ իր տունն է, սակայն...Մի խոսքով...
Լացացնում է Հրանուշը, լացացնում...
Բայց մինչ կավարտեի նրա հետ ծավալուն հարցազրույցի ընթերցանությունը, հիշեցի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հաձնաժողովի կայքում ներկայացված հայտարարագրերը /պարզ է, որ իրենց ողջ կարողությունը չեն նշում/:
Տիկին Հակոբյանի դեպքում հրապարակված են միայն 2012-ի հաշվետվությունները` 2011-ի մասին:

Այսպես, ըստ հայտարարագրի՝ Հրանուշ Հակոբյանն ունի 3 անշարժ գույք՝ բնակարան, ավտոտնակ եւ հողակտոր: Դրանց չափն ու գտնվելու վայրերը չեն նշվում:

Բանկում Հակոբյանն ունեցել է 21 մլն 866 հազար դրամ, 43 հազար 135 դոլար, 12 հազար 712 եվրո եւ, ուշադրություն՝ 82 հազար 821 ԽՍՀՄ ռուբլի:

Հրանուշ Հակոբյանը նաեւ 7 մլն դրամի ժառանգություն է ստացել:

Հրանուշ Հակոբյանը երեք տեղից ստացել է աշխատավարձ. 1 մլն 541 հազար դրամ, 810 հազար դրամ եւ 312 հազար դրամ:

Դե, ասում եք, էլի...Էս ինչ փող է, որ խեղճ տիկինն էլ կարողանար իր համար մի տուն գնել: Դրա համար էլ ստիպված ողջ տարի ճամփորդում է, որպեսզի այլ երկրների թանկ հյուրանոցներում գիշերելու տեղ ունենա:»

 

Կիմա Եղիազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее