▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրանքը չի թանկանա, որովհետև ԵՏՄ պայմանագրում այլ բան է գրված.Պատգամավոր

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ-ում խոսեց ԵՏՄ-ին միանալու դեպքում առաջացող վտանգներից ու հակասություններից: Դրանք են՝ անվտանգություն, սահմանադրականություն և ինքնիշխանություն և տնտեսական շահ:

«Այս պայմանագիրը հակասահմանադրական է, քանի որ դրանով ենթադրվում է, որ լինելու է տնտեսական կոմիտե, որի որոշումներն անդամ պետությունների համար պարտադիր են լինելու: Իսկ ՀՀ սահմանադրությամբ փաստվում է, որ հարկերը և պարտադիր վճարները կատարվում են ՀՀ օրենսդրությամբ: Պայմանագիրը վավերացնելուց հետո ՀՀ-ն չի կարողանալու իրացնել ինքնուրույն ֆինանսատնտեսական քաղաքականություն՝ այդ թվում արտաժույթի հետ կապված: Դա պայմանագրում գրված է: Իսկ վավերացնելուց հետո չի գործելու մաքսային օրենսգիրքը»,-նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է իշխանականների այն դիտարկմանը, թե ապրանքը չի թանկանա, Քոքոբելյանը նկատում է՝ 

«Չի թանկանալու, որովհետև պայմանագրում նշված է 2, 4, 5 տարի ինչ-որ բաներ չեն թանկանալու: Բայց չգնալու դեպքում ընդհանրապես չէր թանկանալու: Գազի հետ կապված էլ ասում եք՝ այլընտրանք կա՝ ասեք իմանանք: Նախ այլընտրանքը ստեղծում են, և երկրորդ՝ կա ու մեր քթի տակ. իրանական գազը: Բանակցել է պետք, որը չենք կարողանում անել, որովհեետև ռուսների կողմից հնարավորություն չի տրվել անգամ այդ խողովակի տրամաչափը ժամանակին մեծ անել»,-ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա, նրա խոսքով, վերջին դեպքերը՝ դիվերսիաները, ուղղաթիռի փաստը, մեզ համոզիչ չէր, որ ՌԴ-ն երբևէ ՀՀ անվտանգության խնդիրը չի լուծելու:

«Մենք որպես ՀԱՊԿ-ի անդամ՝ ի՞նչ տեսաք դրա կողմից, այն ի՞նչ քայլեր ձեռնարկեց»,-հարցրեց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее