▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդես Վաշինգտոնում

amerikayidzayn.com-ը գրել է, որ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվում է հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդես՝ «Ուշադրության կենտրոնում՝ Արա Գյուլերի Անատոլիան» խորագրով:
 
«Որպես «Ստամբուլի աչքը» հայտնի Արա Գյուլերը մեծ ճանաչում է ստացել 1950-ականների և  1960-ականների Թուրքիայի փողոցներում բխող կյանքի լուսանկարների համար: Չնայած Ստամբուլի իր պատկերները, ինչպես նաև Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի և ճանաչված այլ մարդկանց դիմանկարները մեծ ճանաչում են վայելում, ֆոտոլրագրողի կարծիքով, իր իրական ներդրումը մարդկության պատմության մեջ կազմում են Անատոլիայում հնագիտական և պատմական վայրերի լուսանկարները», - ասված է «Սմիթսոնիան» թանգարանների համակարգին պատկանող Ֆրիերի և Սաքլերի անվան ասիական արվեստի թանգարանի ցուցահանդեսը ներկայացնող էջում:
 
Ցուցահանդեսում ներկայացված են կարևոր նշանակություն ունեցող սելջուկյան և հայկական շինությունների լուսանկարները, որոնք այժմ 85-ամյա Արա Գյուլերը նկարել էր 1960-ականներին, իսկ տպել՝ 1965 թվականին: Ըստ  Ֆրիերի և Սաքլերի անվան ասիական արվեստի թանգարանի, ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների ընտրությունը կատարվել էր թանգարանի արխիվներում պահվող Գյուլերի աշխատանքներից՝ Ջոնս Հոփքինս համալսարանի ուսանողների հետ համատեղ:
 
«Ցուցահանդեսը, այսպիսով, ամերիկյան լսարանին ներկայացնում է Անատոլիայի կարևոր նշանակություն ունեցող շինությունների պատկերները՝ շեշտելով ինչպես տարածաշրջանի մշակութային հարուստ պատմությունը, այնպես էլ Գյուլերի աշխատանքների կարևորագույն մասը կազմող լուսանկարները», - ասված է թանգարանի կայքում:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее