Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչ 6-ամյա Անդրանիկ Խալաթյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան սեպտեմբերի 22-ից նշիկները վիրահատելու նատակով գտնվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ 2 օր անց, ըստ երեխայի ծնողների հայտարարության, բժշկուհի Կլարա Օրդոյանի մեղքով երեխան հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում ու օրեր շարունակ կենաց մահու պայքար տանում կյանքի համար։