▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում եմ ծառայություններս՝ մոնիտորինգ իրականացնելու. այդ գումարները տվեք սայլակի կարիք ունեցողներին

 Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ-ում այսօր քննարկվում է  ՀՀ նախագահի ներկայացրած «2014 թվականի մայիսի 23-ի ՀՀ և միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախ նկատեց.

«Պարոն նախարար,  չե՞ք կարծում,  որ կարելի էր ավելի պատշաճ, ավելի մանրամասն ներկայացնել: Այսպես ոչ թե մեխանիկորեն  դակելու, այլ խորհրդարանին խորքային ընկալման ներակայացնելու համար: Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ տրվում է ստանդարտ պատասխան»,-ապա հավելեց.

«Երբ Ձեզ միջնորդագիր եմ ուղարկում ծնողները մահացած,  միայնակ տանը ապրող գրեթե կույր կոնսերվատորիայի ուսանողուհուն  առաջին անհրաժեշտության դեղամիջոցի խնդրանքով, պատասխանում եք, որ միջոցներն չկան: Իսկ մոնիտորինգի և մշտադիտարկման համար  ահռելի միջոցներ են ծախսվում: Կարելի՞ է ինչ-որ տրամաբանություն հասկանալ: Սոցիալական ապահովության  ծառայություններն արդյոք մինչ օրս հավուր պատշաճի չեն աշխատել: Արդյո՞ք անհրաժեշտ է պարտքով միջոցներ վերցնել և նորից մոնիտորինգների վրա գումարներ ծախսել: Խնդրում եմ բացատրել մոնիտորինգի սուր անհրաժեշտությունը և դրա վրա ծախսվող պարտքով վերցվող գումարի նպատակահարմարությունը»:  

Պատգամավորն առաջարկեց իր անհատույց ծառայությունները՝ ամիսներով մոնիտորինգ իրականացնելու՝ առաջարկելով գումարները ծախսել  սայլակների և այլ  կարիք ունեցող քացաքացիների վրա:

ԱԺ-ի աշխատանքներին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее