▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջարկում եմ խուճապի չմատնվել այս առաջարկից». Փաշինյան

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը: Սա ուղղված է ՀՀ ուժեղ տնտեսության կայացմանը»,- ասաց նախարարը:

«Առաջարկում եմ խուճապի չմատնվել առաջարկից: Թեման վաղուց հասունացած էր»,- արձագանքեց վարչապետը:

Հաշվի առնելով, որ Կառավարության որոշ անդամներ դեմ էին նախագծին, Փաշինյանն առաջարկեց ընդունել նախագիծն ու շարունակել այս թեմայով քննարկումը:

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее