▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկայում Թուրքիան մեզ համար անսպասելի քայլեր կկատարի.Թուրքագետ

«Թուրքիան մի քանի ճակատով՝  դիվանագիտական, քարոզչական, տեղեկատվական մակարդակներով պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մահչուփյանի նշանակման, Շառլ Ազնավուրի՝ թուրքական պարբերականին տված «հարցազրույցի»  հիմքում այս ամենն է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ Մահչուփյանի նշանակումը մեծ աղմուկ ապահովեց Թուրքիայի համար: 

«Թուրքիան փորձում է ցույց տալ, որ փոխվել է: Սրանք մակերեսային քայլեր են: Ներքին լսարանի համար հակահայ հայտարարություններով են հանդես գալիս, արտաքին լսարանի համար՝ փոփոխվող Թուրքիայի կերպարով»,-նկատեց թուրքագետը:

Անդրադառնալով Ազնավուրի «հարցազրույց»-ին՝ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այն քարոզչական քայլ էր, մանիպուլյացիայի փորձ:

«Միջազգային հարթակում փորձում են դրական կերպար ապահովել, ինչը մասամբ հաջողվում է: Եթե մենք հերքման մասին իմացանք, ապա միջազգային հանրությունը չիմացավ»,-ասաց թուրքագետը՝ հավելելով.

«Առաջիկայում էլ Թուրքիան նման քայլեր անելու է, որոնք մեզ համար անսպասելի են լինելու»:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝  թուրքագետն նշեց. «Ճանաչումն այժմ այն չէ, ինչ մեզ պետք է, հիմա մեզ իրավական քայլեր են պետք: Անհրաժեշտ է ստեղծել միջազգային և տեղական մասնագետներից բաղկացած հանձնաժողով»:

Անի Կարապետյան

«Թուրքիան մի քանի ճակատով՝  դիվանագիտական, քարոզչական, տեղեկատվական մակարդակներով պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մահչուփյանի նշանակման, Շառլ Ազնավուրի՝ թուրքական պարբերականին տված «հարցազրույցի»  հիմքում այս ամենն է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ Մահչուփյանի նշանակումը մեծ աղմուկ ապահովեց Թուրքիայի համար: 
«Թուրքիան փորձում է ցույց տալ, որ փոխվել է: Սրանք մակերեսային քայլեր են: Ներքին լսարանի համար հակահայ հայտարարություններով են հանդես գալիս, արտաքին լսարանի համար՝ փոփոխվող Թուրքիայի կերպարով»,-նկատեց թուրքագետը:
Անդրադառնալով Ազնավուրի «հարցազրույց»-ին՝ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այն քարոզչական քայլ էր, մանիպուլյացիայի փորձ:
«Միազգային հարթակում փորձում են դրական կերպար ապահովել, ինչը մասամբ հաջողվում է: Եթե մենք հերքման մասին իմացանք, ապա միջազգային հանրությունը չիմացավ»,-ասաց թուրքագետը՝ հավելելով.
«Առաջիկայում էլ Թուրքիան նման քայլեր անելու է, որոնք լինելու են մեզ համար անսպասելի և աննախադեպ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее