«Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզի, որ թերագնահատենք, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ, ըստ էության, առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց»,- Ստեփանավանում լրագրողների հետ կարճատև զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատել։
***
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս առիթով գրել է․
Անիքնասեր, Ալիևի կոշիկները փայլացնող, հակահայ Նիկոլը հրճվում է, այն հանգամանքից, որ Բաքվին առանց որևէ փոխհատուցման 4 գյուղ է նվեր տալիս ու դա ներկայացնում է որպես հայերի և ադրբեջանցիների միջև առաջին անգամ սեղանի շուրջ ձեռք բերված համաձայնություն...
Ֆուք պատկերացնում եք ինչ մակարդակիվստորի հետ գործ ունենք...
Իսկ Հ1֊ի նիկոլասպասսրկու լրագրողը հրճվում է, որ Ադրբեջանն իբր ճանաչել է 1991 թ֊ի սահմանները...
Այ' ախչի, Ադրբեջանին հիմա պետք է ճանաչել է, վաղը պետք չի լինի չի ճանաչի...
***
«Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է»,- Ստեփանավանում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երբ առաջին անգամ գնացել եմ Ոսկեպար, ասել եմ՝ հարգելինե՛ր, հիմա գնում ենք սահմանազատման, ու ըմբռնումն այն է, որ ոչ թե գնանք նոր սահման ստեղծենք, այլ վերարտադրենք ԽՄ ժամանակ եղածը։ Իրենք որոշ հարցեր են բարձրացրել, որոնց մեծ մասը հասցեագրված է։ Ասացի՝ իսկ կարո՞ղ է, այնուամենայնիվ, Ոսկեպարի համար սկսենք նոր ճանապարհի կառուցման աշխատանքները, ասացին՝ չէ»,- հավելել է նա։ |
Դիտեք նաև՝