Երբ խոսվում է, որ հասունանում է 3-րդ աշխարհամարտը, հանդիպում ես քննադատության. կարծում են, որ դա անհեթեթություն է: Առաջին և երկրորդ աշխարհամարտերից առաջ էլ մարդիկ չէին հավատում,որ շուտով սկսելու է աշխարհամարտ: Երբ հիմա ես ասում, որ սկսելու է նորից չեն հավատում. 21րդ «լուսավոր դարն է»: Այդ չհավատացողները իրենք էլ հոգու խորքում դա գիտեն,բայց ենթագիտակցական վախի մակարդակի վրա չեն ուզում տեսնել իրականությունը:
Երբ ամիսներ առաջ մայդանում ցույցեր էին, ասում էի, որ Ուկրաինան գնում է դեպի քաղաքացիական պատերազմ. նորից հեգնում էին, բայց, ցավոք, ճիշտ դուրս եկա: Ինչպես նախկինում ասում էի այժմյան փուլում աշխարհամարտը տեղի է ունենաում առանց հակամարտող գերտերությունների անմիջական բախման իրար հետ՝ այլ պետությունների տարածքում և այլոց ձեռքերով: Նորից կասեմ,որ պատերազմը առայժմ երկու ճակատներում է ընթանում՝Եվրոպական և Ասիական: Եվրոպականը դա Ուկրաինան է, իսկ Ասիականը՝ Սիրիան:
Ասիական ճակատում ռազմական գործողությունները կարծես մոտենում են վճռական կետին՝ կանխորոշելով, որ առանց անմիջական ներխուժման արևմուտքի կողմից, կհաղթի արևելքը՝ի դեմս սիրիական վարչակարգի և նրան սատարող սիրիացիների: Եվրոպական ճակատում ամեն ինչ նոր է սկսվում: Պայմանական կարելի է բաժանել այս երկու ճակատներում կոնֆլիկտի զարգացումը երեք փուլերի:
Փուլ 1. Սոցիալական խնդիրների իրական ֆոնի վրա ժողովրդական զանգվածների բողոք, որը շուտով վերաճում է բախումների իրավապահ մարմինների և ցուցարարների միջև:
Փուլ 2.երբ կոնֆլիկտը ավելի է սրվում, ուղակի բախումները վերաճում են կողմերի համախոհներիների միջև առանձին վայրերում զիված բախումների և արյունահեղության:
Փուլ 3. Երբ արդեն երկրի ներսում հստակ երևում են կազմավորված կողմերը, երբ տարբեր խավային և սոցիալական շերտեր հստակ գրավում են կողմերից որևէ մեկին սատարելու դիրքորոշում. սկսվում են իսկական ռազմական գործողություններ` ռազմական տեխնիկայի և պատերազմական գործողությունների վարման մեթոդների կիրառմամբ:
Ինչևէ Սիրիայում այս փուլերը զարգացան համարյա մեկ ու կես տարի, մինչև մտան ակտիվ ռազմական գործողությունների փուլ՝ 3-րդ փուլ:
Ուկրաինայում կարծես բավականին արագ զարգացան այս երեք փուլերը.կես տարի սկզբից չանցած արդեն ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում: Սիրիայում ինչևէ արդեն եղել է իրավիճակի բեկում և մոտենում է կոնֆլիկտը իր վճռական փուլին, երբ կամ Ասսադը կհաղթի կամ արևմուտքը արտաքին ներխուժում կիրականացնի ՝սկսելով երրորդ աշխարհամարտը իր ամենալայն իմաստով, որովհետը այդ դեպքում Թուրքիան և Իրանը հաստատ կմիջամտեն ու շղթայական ռեակցիայով բոլորը կխառնվեն:
Ինչպես նշեցի Ուկրաինայում փուլերի զարգացումը շատ արագ տեղի ունեցավ և արդեն կես տարի անց ռազմական գործողություններ են ընթանում՝ առանց բեկման կամ կողմերից մեկի առավելության; Դեռ վաղ է ասել, թե այստեղ կողմերից որ մեկը կհասնի առավելության, իսկ քաղաքացիական պատերազմի գլոբալ դառնալը կլինի ռուսական ներխուժման դեպքում: Կարծես ԱՄՆ էլ Ռուսաստանն էլ դա գիտակցում են և ուղիղ ներխուժման չեն գնում, բայց վաղը չենք կարող ասել կգնան թե՝ոչ:
Չմոռանանք,որ ասիական և եվրոպական ճակատներում մենք ունենք տասնյակ հազարավոր հայրենակիցներ, որոնք վտանգի տակ են և մի բան պետք է մտածել նրանց Հայաստան բերելու համար,որովհետև եթե կրակը ամբողջ աշխարհում բռնկվի ավելի նպատակահարմար է նրան դիմակայել հայրենիքում,ոչ թե՝ օտար երկրներում: Հայաստանը նույնպես անմասն չի մնա աշխարհամարտին մասնակցելուց: Պետք է հոգեպես և ֆիզիկապես պատրաստվենք դրան՝ ջայլամի պես իրականությունից չթաքնվելով:
Ինչևէ չենք կարող գուշակել թե ինչ են մտածում ԱՄՆ-ն և ռուսաստանյան վերնախավերը՝կներխուժեն թե ոչ այս երկու ճակատների առայժմ լոկալ կոնֆլիկտներով համակված երկրներ: Երազում եմ սխալվել,բայց կարծում եմ հրդեհը նոր է սկսվում. սիրիական իսլամիստներին և ուկրաինական ազգայնամոլներին արևմուտքը այսքան տարի չի զինել, մարզել, ֆինանսավորել, որ նրանք համացանցում տեսահոլովակներ նկարահանելով զբաղվեն; Եթե աշխարհամարտ սկսվի հաղթողը կլինի այն կողմը, որին կաջակցի արևելքի հզորացող վիշապը՝ Չինաստանը, որը նույնպես արդեն հավակնություններ ունի իր հարևանների տարածքներին և աշխարհում ընդհանրապես: Լավ հիշեք.չնայած գրքային և իդեալիստական գաղափարներին հաղթում են ուժեղները,թուլերը՝ պարտվում և կուլ գնում:
Հ.Գ. Սիրիական և ուկրաինական կոնֆլիկտների կողմերի ճիշտ կամ սխալ լինելը որոշեք ինքներդ. միայն խոսեցի ընդհանուր իրադրության մասին կարծիքիս համապատասխան: