▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջնագծում լարվածությունը պրկված է, իսկ ՔՊ-ականները տոնածառ են զարդարում, լույսեր կախում»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը. «Սահմանում, Արցախյան առաջնագծում լարվածությունն արդեն պրկված է։ Դեռ երեկ հերթական վիրավորի մասին լուրն էր հաղորդում պաշտպանության նախարարությունը, ու իրարահաջորդ տեղեկություններով նշում լարվածության պահպանման մասին։ Իսկ այդ պահին ի՞նչ էին անում պաշտպանության նախարարն ու երկրի պատասխանատուները՝ ոչինչ։ Հավաքվել էին Սայաթ Նովա պողոտայի իրենց հավաքակայանում ու քպական հարցերն էին քննարկում։ Կուսակցության փոխնախագահներ էին որոշում, մանր մունր հարցեր էին արծարծում։ Իսկ սահմանին լարված էր, լարված է։ Բոլորն անհանգիստ են, ձգված են։ Սրանք միայն տոնածառ են զարդարում, լույսեր կախում, իրենց իշխանական մանրավաճառությամբ զբաղվում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее