▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Մանուկյանի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում

ilur.am-ը գրում է, որ Հայ Ազգային  Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրել է, որ բժշկական  զննության արդյունքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրան տեղափոխել էին հիվանդանոց՝ բժշկական զննում անցկացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее