▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ MP3-ն ասուլիսին մասնակցել է ջրահարսի պոչով և կրկին պատասխանել է իր մորուքավոր մրցակցի մասին հարցին

Արամ MP3-ը Կոպենհագենում կազմակերպված ասուլիսին ժամանել է ջրահարսի պոչով՝ ցանկանալով ցուցադրել, թե որքան շատ է սիրում Հանս Քրիստիան Անդերսենի հերոսուհի  ու Դանիայի մայրաքաղաքի խորհրդանիշ ջրահարսին:

Ի թիվս այլ հարցերի` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակցից լրագորղները ճշտել են, թե ինչ է մտածում այն հայերի մասին, ովքեր  Ավստրիան ներկայացնող տրանսվետսիտ  Կոնչիտա Վուրստի մասնակցության դեմ խնդրագիր են ներկայացնում։ « Ցանկանում եմ ասել, որ դա չի համապատասխանում իրականությանն և դա ես կարող եմ գնահատել  միայն որպես սև PR»,- ասել է Արամ MP3-ը։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее