▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց անգրագետների ԱԺ չի՞ կարող լինել

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով սահմանադրական փոփոխությունների  միակ պատճառը իշխանության պահպանումն է, իսկ մնացածը բլեֆ է:

Asekose.am-ի հարցին, թե իշխանությունը բազում փաստարկներ է բերում, համաձայն որոնց՝ նոր Սահմանադրությունը շատ բան է փոխելու, ավելին, անգամ ժողովուրդն այլևս ԱԺ-ում չի տեսնելու օլիգարխների, հնարավո՞ր է նման բան, Արամ Մանուկյանը պատասխանեց.

«Չեմ հավատում, բացառվում է: Առանց անգրագետների, քրեական տարրերի նրանք չեն կարող: Ախր, ո՞նց կարող են թույլ տալ խորհրդարանական ընտրություններ, երբ բոլորը գրագետ են, մտավորական.դա գործող նախագահի վերջը կարող է լինել»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее