Բոլորս շատ լավ տեղեկացված ենք ԱՊԼ-ի թոփակուբներից և նրանց աստղերից, բայց քչերս ենք նկատում, որ ԱՊԼ-ի միջակ ակումբները նույպես ունեն աստղեր, ավելին աստղային դուետներ,որոնցից 3-ի մասին կխոսենք հիմա:
1.Անդրե Այու և Ջեֆերսոն Մոնտեռո` Սոունսի
Գանացին(Անդրե Այու) նորեկ է Անգլիայի պրեմեր լիգայում, նրան լավ կհիշեն Մարսելի Օլիմպիկում ունեցած ելույթներից: 25 ամյա վինգեռը,արդեն հասցրել է ԱՊԼ-ի առաջին 2 խաղերում դառնալ գոլի հեղինակ և հաստատել իր բարձր կարգը:
Ջեֆերսոն Մոնտեռոն նույնպես 25 տարեկան է, Էկվադորցի ֆուտբոլիստը օր-օրի աճում է, և այդ աճը անհնար է չնկատել: Հիանալի դրիբլինգ և արագություն. սա Մոնտեռոյի առավելություններն են:
2.Ռիյադ Մահրեզ և Մարկ Օլբրայթոն` Լեսթեր
Ովքե՞ր են նրանք. Հավանաբար ասացիք դուք... այս 2 ֆուտբոլիստներին կհիշեն միայն պրեմեր լիգայի հավատարիմ և շատ ուշադիր երկրպագուները: Փաստորեն, դուք չեք ճանաչում այս պահին առաջնության լավագույն ռմբարկուին` Ռիյադ Մահրեզին` 3գոլ և լավագույն ասիստենտին` Մարկ Օլբրայթոնին` 3 գոլային փոխանցում: Կշարունակվի՞նման հաջող խաղը այս չափազանց տաղանդավոր դուետի մոտ` մենք կիմանանք մոտավորապես 5-6 տուր հետո: Հետաքրքիր փաստ` Մահրեզը ԱՊԼ-ի վերջին 5 (հաշվի առնելով նախորդ առաջնության վերջին 3 խաղերը)խաղերում դարձել է 5 գոլի հեղինակ:
3.Դիմիտրի Պայե և Անդի Քերոլ` Վեստ-Հեմ
Այս ֆուտբոլիստերը դեռ չեն հասցրել միասին խաղալ. դրա պատճառը Քերոլի վնասվածքն է, բայց, հաշվի առնելով, թե որքան հաջող է ստանդարտներ իրացնում Պայեն և որքան լավ ու հաջող է խաղում գլխով Քերոլը, պետք չէ գուշակ լինել ` հասկանալու համար, թե որքան գոլ միասին կարող են ստեղծել այս զույգը: Դիմիտրի Պայեն միայն այս տարի է տեղափոխվել լոնդոնյան ակումբ, բայց արդեն հասցրել է դառնել թե գոլի և թե գոլային փոխանցման հեղինակ, իսկ Քերոլը կարծես լիվերպուլյան մղձավանջից սկսում է ուշքի գալ և փորձում վերգտնել իր լավագույն մարզավիճակը:
Հեղինակ`
Տիգրան Կարապետյան