Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է նոր փորձություն ընդունել՝ այս անգամ հեռուստատեսային ոլորտում։ «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը կմասնակցի բրիտանական ֆուտբոլի մասին պատմող նոր սերիալի ստեղծմանը։
The Sun-ի փոխանցմամբ՝ 41-ամյա ֆուտբոլիստը նախագծում հանդես կգա որպես գործադիր պրոդյուսեր, ինչպես նաև անձամբ կկատարի դերերից մեկը։
Սերիալի հիմքում լինելու է հորինված ֆուտբոլային գործակալի պատմությունը, որի կերպարը կմարմնավորի հայտնի դերասան Դեմիեն Լյուիսը։ Նախագծի նկարահանումներն արդեն սկսվել են, իսկ դրանց կմասնակցի նաև «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին։
Նոր սերիալը նախատեսվում է ներկայացնել որպես դրամա՝ հումորային դրվագներով։
Դիտեք նաև՝
***


