Պարոնայք պաշտոնյաներ`էլ առանձնատներով չեք կարող զարմացնել, սկսեք ինքնաթիռներ կամ հրթիռներ գնել: Անկեղծ ասած արդեն հոգնել ենք զարմանալուց, երբ իմանում ենք, որ այս կամ այն պաշտոնյան առանձնատուն է գնել: Եվ երևի հենց դա է պատճառը, որ երբ այսօր մամուլում կարդացի, որ քաղավիացիայի գլխավոր վարչության պետի մամլո խոսնակ Նելլի Չերչինյանը հաստատել է, այն տեղեկատվությունը, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, Արտյոմ Մովսիսյանը շքեղ առանձնատուն է գնել. այդ լուրը ինձ մոտ բացի անտարբերությունից որևէ զգացմունք չառաջացրեց:
Ես ավելին կասեմ այ եթե պետական միզեր աշխատավարձ ստացող որևէ պաշտոնյան չգնի առանձնատուն, կամ քաղաքի կենտրոնում շքեղ բնակարան այ այդ փաստը հիրավի ինձ մոտ զարմանք կառաջացնի, զարմանք կառաջացնի, քանի, որ ես այլևս չեմ կարող պատկերացնել, որ պաշտոնյան կարող է որևէ բարձր պոստ զբաղեցնել ու տարբեր ճանապարհներով չփորձի հարստանալ (իհարկե, ապահովելով իրեն այն վարկածով, որ այդ հարստությունը իրեն պատկանող բիզնեսի հաշվին է արված, մոռանալով, որ նա երբ այդ պաշտոնը զբաղեցնում էր նույնիսկ սեփական կատու չի ունեցել):
Ժամանակն է եկել, որպեսզի մենք`բլոգերներս, լրագողներս յուրահատուկ լրագրողական հետաքննությունների մի համակարգ մշակենք և պարբերաբար հանրությանը ներկայացնենք թե այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան մինչև աշխատանքի ընդունվելը ինչ ուներ և հիմա ինչ ունի, միգուցե այսպես մենք կարողանանք զսպեցնել որոշ չինովնիկների ախորժակը:
Հ.Գ Պարոնայք դուք այլևս առանձնատներով չեք կարող զարմացնել, սկսեք ինքնաթիռներ կամ հրթիռներ գնել, չէ, որ դրանց գումարն էլ ունեք…