▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ ցեմենտի, Կոնյակի գործարանի, Առինջ մոլի աշխատակիցներին մոբիլիզացնում են բողոքի ակցիաների համար

Արդեն տեղեկացրել ենք, որ  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում առանձնատանը ԱԱԾժն խուզարկություն էր իրականացնում, դուրս է եկավ տնից ու  հայտարարություն արել՝ նշեկոլով․  «Ով ձայնը կտրի՝ անբարոյականի տղա է»։ 

Ծառուկյանը հայտնել է , որ այս պահին գնում է հարցաքննության։ 

Դրանից հետո առանձնատան դիմաց հավաքված Ծառուկյանի աջակիցները հայտարարեցին, որ իջնում են ԱԱԾ-ի դիմաց։ 

Ըստ ավելի վաղ  տարածված լուրերի, «Առինջ Մոլի» տնօրինությունը փակել էր դարպասները և բոլորին ուղարկել բողոքի ակցիայի։

Նշենք, որ լուրեր են շրջանառվում, որ Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նաև  Արարատ ցեմենտի, Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցների շրջանից են փորձում մարդ հավաքել ինչպես  ԲՀԿ առաջնորդի առանձնատան մոտ, այնպես էլ բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее