▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանը Հռոմի քաղաքապետին հիշեցրել է, որ Երևանը մի քանի տարով մեծ է Հռոմից

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ: Վերջինս Արարատ Միրզոյանին ներկայացրել է քաղաքի զարգացման իր տեսլականը, ինչպես նաեւ Հռոմ քաղաքի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու ուղիները: 


  
Արարատ Միրզոյանը ողջունել է մոտ ապագայում Հռոմի քաղաքապետարանի հետ համատեղ Երեւանի 2800-ամյակին նվիրված համաժողովի անցկացման գաղափարը` համոզմունք հայտնելով, որ Վիրջինիա Ռաջին իր փորձով կնպաստի Հայաստանի մայրաքաղաքի առջեւ կանգնած խնդիրների լուծմանը: 
  
Այցի շրջանակում Արարատ Միրզոյանը նաեւ մասնակցել է Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որի ընթացքում հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ավանդի համար պատվո մեդալներ եւ պատվոգրեր է հանձնել Իտալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների: 
Ի դեպ, պաշտոնական հաղորդագրության հետ ներկայացված տեսանյութում լսվում է, թե ինչպես է Արարատ Միրզոյանն ասում՝ Երևանի մի քանի տարով մեծ է.... նախադասության շարունակությունը ներկայացված տեսանյութում արդեն բացակայում է: 

Կարդացեք նաև՝

Արարատ Միրզոյանը Հռոմում հանդիպել է Ֆիկոյի և Կազելատիի հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее