Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Ս. Գրիգորյանի վարած FAV մակնիշի ավտոբուսը Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վթարի հետևանքով 25 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ըստ կայքի՝ ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։