▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզում դպրոցի տնօրեն է ընտրվել «Իմ քայլի» շտաբն իր բակում տեղակայած թեկնածուն

Արարատի մարզի Մրգավետ համայնքի` 336 աշակերտ ունեցող  միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի ղեկավար ընտրված Լուսինե Արշակյանը կարծում է, որ դպրոցի տնօրենի  ընտրությունը ուղղորդված է եղել: 

 

 

 

 «Դեռեւս նոյեմբեր ամսից, երբ ՀՀ պատրաստվում էր ԱԺ ընտրություններին, «ԻՄ քայլ»-ի շտաբը տեղակայված էր տնօրենի թեկնածու Արեւիկ Թարվերդյանի բակում։ «Մեր դպրոցում նոյեմբերի մինչեւ առաջին տասնօրյակը լիազոր մարմինը փոխել է դպրոցի կառավարման խորհրդի կազմը։ Անդամներին փոխել են եւ նոր միայն հայտարարել տնօրենի ընտրության մասին։ Ըստ իս՝ այդ ընտրությունները դեռեւս նոյեմբեր ամսից սլաքավորված ընտրություններ են։ Փաստորեն մենք ունեինք դպրոցի արդեն նախանշված տնօրեն։ Որպես կառավարման խորհրդի նախագահ բոլորին հավասար պայմաններ եմ սստեղծել։ Ցուցումներ եղել է Կրթության եւ գիտության նախարարությունից, զանգել են անդամներից մեկին եւ ասել, որ իր փոխարեն անդամ է լինելու Մհեր Գեւորգյանը, որը օրեր անց եղավ «Իմ քայլի»  շտաբի պետ»,-նշել է Լուսինե Արշակյանը:

Մանրամասն՝ տեսանյութում 

Լուսանկարում՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее