▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատում մայրը, տատը և խորթ հայրը կասկածվում են 2-ամյա տղային ծեծելու, քնաբեր խմեցնելու և մահ պատճառելու մեջ

Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 109 հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրեական գործը  հարուցվել է երեկ՝ փետրվարի 7-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ըՆշված բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Ստյոպա Ս-ն է։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հաստատվել է Արարատի մարզի ոստիկանների և քննիչների այն տեղեկությունները, որ երեխան ծեծի է ենթարկվել, քանի որ մարմնի տարբեր մասերին հայտնաբերվել են կապտուկի հետքեր:

Ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել երեխայի մայրը՝ 20-ամյա Արուսյակ Ս-ն, խորթ հայրը՝ 31-ամյա Ռազմիկ Զ-ն, ովքեր հայտնել են, որ փերտվարի 6-ին՝ ժամը  20։00-ի սահմաններում, տանը, պատահաբար, երեխան խմել է երկու հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբ։ Ու արդեն փետրվարի 7-ին՝ ժամը12։00-ի սահմաններում, երբ նկատել են, որ երեխան չի արձագանքում, նրան տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն։ Ոստիկաններն ու քննիչները ունեն նաև տեղեկություններ, որ երեխայի մայրն ու երեխայի տատը՝ Նունե Վ-ն, ծեծի են ենթարկել երեխային, որից հետո խմեցրել են դիմեդրոլը։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, և չի բացառվում, որ դատաբժշկական փորձաքննությունից հետո հանցագործությունը վերաորակվի սպանության։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее