Հուլիսի 11-ին՝ ժամը 23։10-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 35-ամյա Գրիշա Մարտիրոսյանն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Երևանյան փողոցի եկեղեցու հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկեղեցու տարածքի երկաթե ցանկապատերին, կոտրել մի մասը, այնուհետև բախվել երկաթե հովանոցներին և քարե ցայտաղբյուրներին՝ կոտրելով դրանք։
Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: