Արդեն տեղեկացրել ենք, որ Ստեփանակերտում տեղի է ունեցել Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման արարողությունը:Գարեգին Երկորրդն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է նվիրել եպիսկոպոսական պանակե (կրծքի զարդ է՝ ձվաձև մի տուփ, որի մեջ դրված են լինում սրբերի մասունքներ), իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարին՝ Սուրբ ծննդյան տեսարանով սրբապատկեր:

Արցախում գտնվելու օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է նաև Դադիվանք, որտեղ արցախցի երեխաները Վեհափառին դիմավորել են հայրենասիրական երգերով:
Կարդացեք նաև՝Կաթողիկոսը Պարգև սրբազանին պանակե է նվիրել Կարդացեք նաև՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը՝ թռչնի թռիչքի բարձրությունից


