▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախցի երեխաները Սուրբ ծնունդը նշեցին Յուրի Ջորկաեֆի հետ

Կրթությունը ամենահզոր զենքն է, իսկ կրթված երիտասարդությունը՝ հզոր պետության գրավականը:

Սուրբ Ծնունդին աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Բարի կամքի դեսպան, Յուրի Ջորկաեֆը որոշել է տոնը նշել արցախցի երեխաների հետ:

Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Հյուրերին և երեխաներին հյուրընկալել էր SoftConstruct ընկերությունը: Ընկերությունը երեխաներին ծանոթացրեց մի շարք ՏՏ նորարարական լուծումների հետ և պայմանավորվածություն ձեռք բերեց ՏՏ տեխնոլոգիաներով հետաքրքրվածներին ցուցաբերել օգնություն՝ հետագա մասնագիտության ընտրության հարցում:

Միջոցառման ընթացքում երեխաները հետաքրքիր ժամանակ անցկացրին լեգենդար ֆուտբոլիստի հետ, ինչպես նաև ստացան նվեր պլանշետներ, որոնք կօգնեն մասնակցելու հեռավար կրթությանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее