Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Հարց առողջապահության նախարար Անոյին...
Անո', նախ` բարով է զորացրվել տղադ և նույնն էլ ցանկանում եմ մեր մյուս զինվորներին...
Հարցս հետևյալն է` այդ գերթանկարժեք Tesla Cybertruck-ը ձե՞րն է... Եթե ձերն է, ապա ի՞նչ գումարներով եք գնել...
Երկրորդը` ամեն դեպքում, եթե ձերն էլ չէ, ապա միևնույն է շատ տգեղ է, երբ պետական պաշտոնյայի ընտանիքի անդամները ցուցադրում են իրենց գերշքեղ կյանքը... Ինչպես ասում են` "деревня"...»։
Հերոսի մայր Աստղ Գալեյանն էլ գրել է․ «Հազարավոր տղաներ այդպես էլ չեկան,չեկան այդ շքեղ մեքենաներով,շատերս անգամ հրաժեշտ չտվեցինք մեր գանձերին։Ձեր «խաղաղությունը» չպակասեցրեց զինվորների մահը։Միայն այս ամիս,եթե չեմ սխալվում կա երեք մահ,ինքնասպանության ավարտով։Ձեր փնթի քաղաքականության արդյունքում շատերս կարոտ մնացինք գրկախառնության։Զսպեք ձեր ցուցամոլությունը»։


